Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Թուրքիայում և Ադրբեջանում ժամանակին բավական լայն ճանաչում ունեցող քաղաքագետ Ֆարման Դամիրքոլը 2002թ. Ստամբուլում հրատարակում է իր «Բռնապետները չեն քնում» գիրքը, որտեղ պնդում է, որ Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) ստեղծման ակունքներում կանգնած է Հեյդար Ալիևը։
🔷 Ավելին, գրքում մեջբերված է մի հատված Օջալանի դատավարությունից, որտեղ քուրդ զինյալների կողմից ոչնչացված թուրք ոստիկաններից մեկի մայրը հարց է տալիս Օջալանին, թե Ադրբեջանից ովքեր են ամենաշատը օգնում ՔԲԿ-ին և թե ինչքանո՞վ ՔԲԿ-ն կապ ունի Հեյդար Ալիևի հետ։
🔷 Օջալանը հարցին ուղիղ չի պատասխանում, սակայն հայտարարում է. «Որպես ՔԲԿ՝ մեր ամենաուժեղ կառույցը հենց Ադրբեջանում է»։