Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն պետք է չսիրես քո պետությունը, որ նման անհեթեթ թվացող, բայց իրականում շատ հստակ նպատակ հետապնդող վիրավորական մտքեր արտահայտես. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 29,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ես արդեն հանգում եմ այն մտքին, որ Փաշինյանը ու նրա մերձավոր շրջապատի որոշ ներկայացուցիչներ Ալիևի ղեկավարած հայատյացության դպրոցն են ավարտել։ Լավ, որքա՞ն պետք է չսիրես քո պետությունը, հայկական ինքնության մաս կազմող տարբեր բաղադրիչներ, որ նման անհեթեթ թվացող, բայց իրականում շատ հստակ նպատակ հետապնդող վիրավորական մտքեր արտահայտես։

Օրեր առաջ Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն էր ատելության բառամթերքով թիրախավորել հայոց եկեղեցին։ Դրան ոչ միայն արձագանք չտրվեց պետական որևէ հաստատության կողմից, այլ ավելին՝ թիրախավորման նոր չափաբաժին ավելացվեց հենց երկրի ղեկավարի կողմից, ով կոչված է սպասարկելու պետության շահը։

Ինչպես ժողովուրդը կասեր՝ պասերով աշխատում են․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031