Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին կուսակցության դիրքորոշումները

Մայիս 29,2025 17:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր ՀՅԴ Հայաստանի բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Պրն Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին կուսակցության մոտեցումները և դիրքորոշումները։ Արծարծվեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ներկա ընթացքին առնչվող հարցեր։

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը, նաև կարևորեց տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առավել ծավալուն օգտագործման հեռանկարը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031