Շիրակի փոխմարզպետ, Ախուրյան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ (նախկին ղեկավար), Առափիի նախկին երկարամյա գյուղապետ Ալբերտ Այվազյանի որդին՝ Արթուր Այվազյանն այսօր նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ։
ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնել է Արթուր Այվազյանի նշանակման մասին՝ նրա կենսագրության ու աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով։
Ինչպես տեղեկանում ենք նրա կենսագրականից, նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքից, որտեղ աշխատել է որպես քննիչ, իսկ վերջին շրջանում՝ 2018-2025թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն․
«Արթուր Ալբերտի Այվազյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 8-ին, Շիրակի մարզի Առափի գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2018-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
V-IX.2018թ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի տեղակալ,
2015-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ,
2010-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ,
Կրթություն
2007թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ՝
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի:
2007-2009թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ