Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղ փողով բանակից ազատվելու մասին չէ խոսքը, մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը վերաբերող հարցեր ենք քննարկել»․ Անդրանիկ Քոչարյան

Մայիս 29,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում փակ քննարկում է անցկացրել ՔՊ խմբակցության հետ՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթի շուրջ։

Նշենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է այս փաթեթի քննարկումը, որը «բանակից փողով ազատվելու նախագիծ» անունով է հայտնի։

«Քննարկել ենք մեզ հուզող բազմաթիվ հարցեր։ Ստեղ փողով բանակից ազատվելու նախագծի մասին չէ խոսքը, մեր երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը վերաբերող հարցեր ենք քննարկել, որը շատ բնական է»,- այսօրվա քննարկումից հետո լրագրողներին ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ հունիսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստ, փաթեթը կքննարկվի, եւ հանրությունն ավելի տեղեկացված կլինի։ Հետո հավելեց․ «Եթե հեղինակը ցանկանա, որ հարցը քննարկվի հանձնաժողովում, եթե հետ չքաշի իր օրենսդրական նախաձեռնությունը, հունիսի 9-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը կքննարկի այս հարցը»։

Քոչարյանի խոսքով՝ մենք պետք է ունենանք ժամանակակից բանակ, այսինքն՝ բոլոր բարեփոխումները պետք է նպատակային ուղղված լինեն այս խնդիրների լուծմանը։ «Մենք օրենսդրական ճանապարհով, նաեւ որոշակի խնդիրներ լուծելով գնում ենք այն ռեֆորմների տրամաբանությամբ, ինչ նախատեսված է կառավարության ծրագրի մեջ։ Ես կարծում եմ, որ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել։ Եվ քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է, պետք է անցնենք քննարկումների բավական երկար ճանապարհ»,- նշեց Քոչարյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Վայ այն երկրին, որի անվտանգության հարցերը քննարկում ու որոշում եք դու ու քեզ պես միջակությունները։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031