Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Մայիս 29,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս»  հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին: Միջոցառմանը հատուկ մասնակցելու նպատակով  Հայաստան են ժամանել իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայումս ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը:

ՀՀ Կառավարության 2024թ. օգոստոսի 29-ի որոշմամբ  հավանություն է տրվել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերության ներդրումային ծրագրին: Ըստ այդմ՝ Ավան վարչական շրջանում մոտ երկու հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով և 1 մլրդ դրամ ներդրման պայմանով տրվել է «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը: Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մոտ երկու հեկտար հողատարածքն օտարվել է ընկերությանը՝ շուկայական գնով, 10 տարի տարաժամկետ վճարման և հինգ տարում 1,2 մլրդ ներդրում կատարելու պայմանով: Վերը նշված տարածքներում հիմնվելու են «Յուվենտուս»  հայաստանյան ակադեմիաները:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Հերթական քամիները։ էտ տարածքներում արդեն կան ֆուտբոլի դպրոցներ Փյունիկի ակադեմիան ու Ավանի ակադեմիան։ հիմնեղ էին թող մարզերում հիմնեին ասենք Տավոշում Վայքում։ ըբդեղ հողը շատ ավելի էժանա։ մենակ էդքանով ակնհայտա որ ընտրություններին ընդառաջ հերթական քամիներնա, ոնց ժամանակին Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարանը, Աջափնյակի մետրոն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031