Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մնացականյանն ասել է, որ առաջին անգամ է լսում «այն, ինչ ներկայացվել է»

Մայիս 29,2025 22:20

Նույնիսկ ադրբեջանական ԶԼՄ-ների սուղ տեղեկատվությունից պարզ է դառնում, որ գերիներն իրենց ճշմարտությունը պաշտպանում են «դատարանում»։ Այսօր խոսվել է նաև 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի դեպքերի մասին։

Մասնավորապես, մեղադրանքներ են հնչել հայկական կողմի հասցեին «արգելված զինամթերքի» օգտագործման վերաբերյալ։ Ներկաներից մեկն ասել է, որ օգտագործվել է գրեթե 2 հազար ասեղ, որոնցից յուրաքանչյուրը «կարող է թունավորում առաջացնել նույնիսկ պարզ հպումով»։

Գեներալ Լևոն Մնացականյանն ի պատասխան ասել է, որ 2016 թվականին զբաղեցրել է Արցախի բանակի հրամանատարի պաշտոնը և առաջին անգամ է լսում, որ «այն, ինչ ներկայացվել է, տեղի է ունեցել»:

Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ մյուս «տուժողին» տված տարրական հարցին, թե քանի մարդ է բնակվել գյուղում (որն իբր գնդակոծվել է), վերջինս դժվարացավ պատասխանել ՝ ասելով, որ գյուղի բնակչության ճշգրիտ թիվը չգիտի: Նրան հարց ուղղեց նաև Մնացականյանը այդ շրջանում կրակային դիրքերի թվի վերաբերյալ, ինչին ի պատասխան լսեց. «Ես չեմ հաշվել կրակային դիրքերը կամ մեր դիրքերը, դրա համար էլ չգիտեմ»:

Ընդմիջումից հետո ելույթ ունեցավ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը: Նա հայտնեց, որ կցանկանար ծանոթանալ մայիսի 26-ին Դավիթ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած դատական նիստի արձանագրությանը: Թե ինչու է նա տեղեկատվություն խնդրել, չի նշվում։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031