Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզենայի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն». Վլադիմիր Մարտիրոսյան

Մայիս 29,2025 23:30

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը, ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանել ու հանձնել ու հիմա էլ  ոչ կարգինը անվանում է «չուլան»:

Խնդիրը այո հենց այն է, որ ոչ կարգին և պատշաճ եկեղեցու համար ջանք պետք է դնել, այլ ոչ թե այն անվանարկել «չուլան»:

Կուզենայի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն»: Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի: Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել  չուլանի, քանի որ խարանից ազատվելու փորձերն ավելի ու ավելի անհաջող ու անփառունակ են դարձել:

Եթե Արցախում այս եկեղեցիներն ու վանքերը հանձնեցին ֆիզիկապես, ապա Հայաստանում դրանք հանձնվում և նսեմացվում են առայժմ վերբալ որակումներով: Կարդացեք այս ցանկը: Կարդացեք և իմացեք լքված ու դավաճանված հայկականության այս ցանկն անվանական ոչ թե թվերով:

 

❗️Գանձասարի վանք (4-րդ դար)
❗️Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
❗️Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
❗️Ամարասի վանք (4-րդ դար)
❗️Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
❗️Գտչավանք (4-13-րդ դար)
❗️Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
❗️Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
❗️Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
❗️Հացի Բռի եղցի (7-17 դար)
❗️Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
❗️Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
❗️Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
❗️Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
❗️Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
❗️Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
❗️Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
❗️Խոթավանք (12-13-րդ դար)
❗️Քարվաճառի Սուրբ Աստվածածին ❗️կուսանաց անապատ (12-13-րդ դար)
❗️Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
❗️Մսմնայի Շոշկավանք Սուրբ ❗️Աստվածածին (13-րդ դար)
❗️Հոռեկա վանք (13-րդ դար)
❗️Կավաքավանք (14-րդ դար)
❗️Ավետարանոց Սուրբ Գայանե ❗️կուսանաց անապատ (1616)
❗️Հադրութի Սուրբ Հարություն (1621)
❗️Փիրումաշեն (1641)
❗️Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
❗️Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
❗️Շոշի Նոր եկեղեցի (1655)
❗️Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
❗️Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
❗️Հակի Սուրբ Մինաս (1673)
❗️Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
❗️Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ ❗️Աստվածածին (1682)
❗️Երիցմանկանց վանք (1691)
❗️Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
❗️Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
❗️Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
❗️Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
❗️Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
❗️Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
❗️Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
❗️Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
❗️Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
❗️Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
❗️Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
❗️Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
❗️Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
❗️Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
❗️Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
❗️Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
❗️Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
❗️Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
❗️Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
❗️Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
❗️Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
❗️Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
❗️Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
❗️Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
❗️Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
❗️Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
❗️Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
❗️Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
❗️Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
❗️Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
❗️Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
❗️Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
❗️Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
❗️Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
❗️Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
❗️Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
❗️Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
❗️Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
❗️Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
❗️Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
❗️Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031