Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը եւ անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ

Մայիս 29,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հինգշաբթի, 29 Մայիս 2025-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Յունաստանի մայրաքաղաք Աթէնք։ Ժամանումէն անմիջապէս ետք, առաջին հերթին, Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ վարչապետ Քիրիաքոս Միթսոթաքիսի փոխանցեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօրավար Ժոզէֆ Աունի եւ վարչապետ Նաուաֆ Սալամի ողջոյնները եւ անոնց կողմէ կատարուած կարգ մը առաջարկները:

Ապա, Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը եւ այդ ծիրէն ներս յատկապէս անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ: Նշենք, որ Արամ Ա. Կաթողիկոս մօտէն ծանօթ է Յունաստանի վարչապետին, որուն հետ նախապէս հանդիպումներ ունեցած է:

Հանդիպման սկզբնաւորութեան, Նորին Սուրբ Օծութիւնը վարչապետին ներկայացուց Յունաստանի Հայոց Թեմի նորընտիր առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանը, ինչպէս նաեւ իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները՝ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Լիմասոլի հոգեւոր հովիւ Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իր պատուիրակութեան ներկայութեան, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Բարձր Բերդի Աւետարանի կրկնօրինակը: Ապա, Նորին Սրբութիւնն ու վարչապետը առանձնանալով՝ առանձին զրոյց ունեցան վարչապետի գրասենեակին մէջ:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Աթէնքի օդակայանին մէջ պաշտօնապէս դիմաւորուեցաւ Յունաստանի կառավարութեան ներկայացուցիչին, Յունաստանի եկեղեցւոյ պետ Երոնիմոս Բ.ի ներկայացուցիչներուն, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդին, Կաթողիկոսարանի Կեդրոնական Վարչութեան անդամ տոքթոր Արմէն Տէրեանի եւ թեմի ազգային վարչութեան ատենապետ Թագւոր Յովակիմեանի կողմէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031