Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակ» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան ինքնակառավարումը կորցրած լինել. Տեր Փառեն Առաքելյան

Մայիս 29,2025 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեր Փառեն Առաքելյանը գրում է․

«Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակ» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան ինքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի’ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։ Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար), կիմանան «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով կարող են, ծնկի գալ և ներողություն խնդրել)։

Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031