Այն եկեղեցիներում, որտեղ ես եմ հաճախ լինում՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եւ Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցիներում, ես երբեք «հին կռավաթներ» եւ «աբալովկի կտորներ» չեմ տեսել: Չեմ բացառում, սակայն, որ հեռավոր, լքված գյուղերում կան գործող եկեղեցիներ, որոնք բարվոք վիճակում չեն: Եթե Հայաստանի վարչապետը տեսել է այդպիսի եկեղեցիներ, նա պետք է անուններով թվարկի դրանք՝ հակառակ դեպքում կառավարության նիստում նման «պաշտոնական» հայտարարությունները (այն էլ այդպիսի բառապաշարով ձեւակերպված) առանձին տեղեկատվական արժեք չունեն:
Բայց, ինչպես միշտ, կարեւոր են ոչ այնքան «օդի մեջ» արված արձանագրությունները, որքան դրանց համատեքստը: Եկեղեցիների՝ «չուլանացված» լինելու մասին պնդումը հայտնվել է Մարզահամերգային համալիրում հարսանիքի կազմակերպումն արդարացնելու անմիջական հարեւանությամբ: Ընդհանուր եզրակացությունն այն է, որ սրբություններ չկան, ամեն ինչ կեղծիք է, սուտ է, բոլորը կեղծավորներ են, իսկ ճշմարտության, արդարության եւ «ժողովրդի ծոցից» դուրս եկած ձայնը հնչում է միայն մեկ մարդու՝ «առաջնորդի» շուրթերից:
Դա միանգամայն տեղավորվում է այս իշխանությունների գաղափարախոսության մեջ. հայրենասիրությունը, ազգային արժեքները, եկեղեցին, հավատքը, պատմությունը, հերոսությունը՝ այն ամենը խաբեբաների մատուցած պատրանքներ են: Միակ «սրբությունը», միակ «իրականը» պարզապես ապրելն է, կուշտ ուտելը եւ քեֆ անելը: Պետք է ասել, որ «ժողովրդական լայն զանգվածների» համար դա միանգամայն ընդունելի մոտեցում է: Դրա միակ թերությունն այն է, որ այդ գաղափարախոսությամբ հնարավոր չէ պետություն ունենալ:
Կարդացեք նաև
…Մարզահամերգային համալիրում հարսանիք անելը նորմա՞լ է: Իսկ ինչո՞ւ նորմալ չէ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կամ Օպերայում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դե, ինք արդէն որեւէ տեղ չէ ամուսնացած: Ոչ իսկ քաղաքացիական ամուսնութեամբ:
Սովետը չկարողացաւ յաղթել Արեւմուտքին, սակայն յաջողեցաւ սպանել՝ զԱստուած:
Գործի բերումով, հաճախում եմ Հայաստանի բոլոր գործող եկեղեցիները։ Արտաքին տեսքը եւ մաքրությաթն աստիճանը կարելի է գնահատել բավարար, իսկ եթե համեմատական տանենք պետական կառույցների հետ հեռավոր գյուղերում, միանշանակ, եկեղեցին հաղթող կլինի։