Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստորեն նա դեռ շարունակում է ամեն ինչ չուլանացնելու իր մասնագիտությամբ զբաղվել». Տեր Գաբրիել Վարդանյան

Մայիս 30,2025 09:35 Share

Տեր Գաբրիել Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վստահ եմ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկեղեցիները չուլանացված են», դա արեց գիտակցված, ոչ միայն վարկաբեկելու համար դարերի պատմություն ունեցող հոգևոր հաստատությանը, հայ ժողովրդի պատմական և հոգևոր հիշողությանը, այլև վիրավորելու միլիոնավոր հայերի արժանապատվությունն ու հավատքը։ Եվ ակնհայտորեն դա արեց ազգային անհամերաշխություն հրահրելու համար։

Այսօր նրա կառավարման շնորհիվ հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, Արցախը նրա թեթև ձեռքով հանձնված է, կան տարածքային սպառնալիքներ, արժեքային խեղաթյուրումներ, Արցախում մշակութային արժեքավոր կոթողների ոչնչացում, փաստորեն նա դեռ շարունակում է ամեն ինչ չուլանացնելու իր մասնագիտությամբ զբաղվել։

Ցավն այն է, որ նրա խոսքն ընդամենը կարծիք չէ։ Նա երկրի ղեկավար է, և նրա խոսքը ուղղակի հետևանքներ է ունենում։ Նրա հայտարարությունը օժանդակում է այն հակաեկեղեցական հռետորաբանությանը, որն աշխատում է մեր միակ ազգային-հոգևոր հիմնասյունը խարխլելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031