Նիկոլ Փաշինյանի՝ վաղ առավոտյան արված գրառումը իրեն հայտնի սրբազանի ու նրա քեռակնոջ մասին, ինչպես ընդունված է ասել, ցնցել է համացանցը: Ֆեյսբուքի օգտատերերն ապշած են, շատերը ուրիշների էջում տեսել են գրառման էկրանապատկերը (սքրինը) չեն հավատացել ու հատուկ մտել են Փաշինյանի էջ եւ համոզվել, որ գրառումն իսկական է:
«Աննա Հակոբյան, կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակում ունենք շատ կարևոր սան, մտածեք այդ ուղղությամբ, այս ինչ արտահայտություններ են»,- Փաշինյանի գրառման տակ գրել է օգտատերերից մեկը:
«Այ քեզ « ԿՐԹՎԱԾ» խոսելաոճ…Լա՜վ էլ կրթել են… Հազար ամոթ հայ ժողովրդին, որ նման ղեկավար ունի։ Սա ի՞նչ էր…
Էլ ինչե՞ր են սպասվում.. Եթե հասել են սրբազանին, ամեն ինչ շատ լուրջ է. դարանակալած թշնամու ձեռագիր՝ քանդիր եկեղեցիները, խեղաթյուրիր ու ծաղրիր հային դարերով հայ պահած միակ կառույցն ու այն պահողներին՝ եկեղեցին, որ վերջին մի բուռ հողը հանգիստ տաս շներին»,-զարմանք է արտահայտել օգտատերերից մեկը:
Կարդացեք նաև
«Հուսով եմ՝ ձեր էջը ջարդել են, ու սա դուք չեք գրել… »,-հույս է հայտնել մի լավատես:
«Ցավոք, հավանաբար ինչ-որ գալիք (մեր գլխին բերվող) աղետից շեղող հերթական քայլն է։ Դարձել ենք փորձադաշտ սրանց կողմից։ Տեխնոլոգիաներ է, որ կիրառում են…. »,-կանխատեսել է ֆեյսբուքի օգտատերերից մեկը:
«Գնա էլի…просто վեր կաց ու գնա»,-սկանդալային գրառման տակ հորդորել է մեկ ուրիշը:
«Էս էլ մեր դմփ դմփ հու֊ով բերածի արդյունքը…Նորաձև կրթության օրինակ: Դեգրադացնում եք ամբողջ ազգին, էսպես լավ չի, ուղիղ քֆուր կֆռցնես վաղը, մատաղ սերունդը կարդա՝ սովորի… Լավ, ամեն բնագավառում էսքան անտակտ ու անմակարդա՞կ, գոնե կոռեկտ բառերով աբարոտկա ֆռա…էս ինչ օրի հասանք։ Ու էս ցինիկ գրառումներիդ տակ քոմենթ գրող, չգրող բոլորն ուզում են մտնեն հիասթափությունն արտահայտեն, ու դեռ ամսվա վերջում կարեւոր հաշվետվության մեջ ազգին ապուշի տեղ դրած ֆեյսբուքիդ ակտիվությունն էլ ես ներկայացնում»,-զայրացել է մեկ այլ օգտատեր:
«Էջիցդ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» նշումը հանի` ավարտվեց… »,-գրել է մեկը:
«Հեղինակային գրքիցդ մեջբերումներ ես անում… Իրական դեմքդ սկսեցիր ցույց տալ»,-նաեւ նման մեկնաբանություն կա Փաշինյանի գրառման տակ:
«Մեղք է երկիրը, որ դու ՀՀ վարչապետի պաշտոնում ես, Լուկաշը էլի ղժժալու ա վրեդ, ու հայ ազգը քո տեղը ամաչի։ Ու Լաչինից ախպերներդ բարևում էին, բան չունե՞ս ասելու»,-գրել է օգտատերերից մեկը։
«Հիմա կրթվե՞լն է նորաձեւ, թե՞ ամեն դեպքում «քրֆելը»…#չեմուզումհավատալ»,-զարմանքն է արտահայտել մեկ ուրիշը:
«Բայց ինչո՞ւ զարմանալ, «մարդը» իր բնական խոսույթով ու իսկական բառամթերքով ԱՆԿԵՂԾ շփվում է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ…»,-հեգնել է մի օգտատեր:
Մեկն էլ հուսահատ գրառում է կատարել. «Ասում եմ՝ կարո՞ղ ա գնաք ընտանյոք հանդերձ իսլամ ընդունեք, մեզ ու մեր սրբություններն էլ հանգիստ թողնեք։ Հը՞ն…»:
Ավելի կոպիտ գրառումներ էլ կան, իսկ մի օգտատեր նման բան է կանխատեսել. «Ժողովուրդ, իմ մոտ էնպիսի տպավորություն ա, որ էս մարդը ամենօրյա ժանգլյորությամբ մեզ շեղում ա ինչ-որ լուրջ բանից։Խնդրում եմ բոլորին՝ զգոն եղեք»։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ