Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք  կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից

Մայիս 30,2025 13:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Այսինքն, փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը։

Կոմիտեն հիշեցնում է, եթե սոցիալական ծախսը փաստացի կատարել է այլ անձ, սակայն հայտարարատուի միջոցներից, ապա հայտարարատուն կարող է օգտվել փոխհատուցումից, բացառապես այն դեպքում, եթե սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարվել են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031