«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ վարչապետը հերթական անգամ ու վերջնականապես հատեց ազգային ինքնությունը ոտնատակ տալու սահմանագիծը՝ հավատապղծության ենթարկելով սեփական ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։
Որպես հայ քրիստոնյա, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, որպես ՀՀ քաղաքացի և «Հաղթանակ» կուսակցության նախագահ, պահանջում եմ վարչապետ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի խուսափենք պետականության, քրիստոնեական հավատքի և համազգային բարոյականության վերջնական կորստից։
Ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդն ու պետությունը ներկայացնում է սեփական հավատը, պատմությունն ու արմատներն ուրացող մեկը։
Կարդացեք նաև