Ուշադրություն
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում՝
Մայիսի 30-ին կեսօրից հետո, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ի նույնքան կնվազի։
Երևան քաղաքի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.1°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 6.9°C (1991թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.0°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն