Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները մեկուսացված դեպքեր չեն։ Դրանք մաս են կազմում ազգային արժեքների և հաստատությունների դեմ ուղղված համակարգված և դրսից կառավարվող հարձակումների։
Մի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունն ակտիվորեն փորձում է յուրացնել Հայ առաքելական եկեղեցու ողջ ժառանգությունը, սկսած հիմնադիր հայրերից մեկի՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի, մյուս կողմից Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք չեն խնայում վարկաբեկելու և արժեզրկելու հայոց առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կրող հաստատություն։
Այս ամենը պատահական կամ ինքնաբուխ երևույթ չէ, այլ հստակ քաղաքական ծրագրավորված գործընթաց, որի նպատակն է նսեմացնել և վերացնել հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուները՝ հոգեբանորեն զինաթափելով հայությանը ի տես ամենօրյա զավթողական գործողությունների, զրկելով նրան հոգեւոր որեւէ արժեքից, որպես կամային դիմադրության եւ գործողությունների անհրաժեշտ նախապայմանի։
Այդ գործընթացի խորքային քաղաքական նշանակությունը հատկապես ակնառու է, եթե նկատի ունենանք, որ Արեւմուտքում նկատելի է ավանդական եւ քրիստոնեական արժեքների վերազարթնման ալիք, երբ այդ արժեքները սկսում են վերականգնել իրենց դիրքը քաղաքական և հանրային կյանքում։ Հայ ժողովրդին «նորաձեւ կրթելու» մոլուցքը գնալով վերածվում է նրան նորաձեւ «կռտելու» իրականության, փորձ անելով նրան հեռու պահել եւ հակադրել քաղաքակրթական զարգացումներին։
Կարդացեք նաև
Ինքնության դեմ այս բարբարոս արշավանքը պահանջում է մեր հանրության լուրջ եւ սթափ գնահատականը, հակազդեցությունը եւ համախմբումը։
Ազգային ժողովրդավարական բեւեռը դիմում է հանրությանը՝ արթնացի՛ր հայ մարդ…
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ