Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները մասնակցում են միջազգային մրցաշարերի

Մայիս 30,2025 14:26

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Դանիայի, Գերմանիայի 10 գրոսմայստեր:

Ռոբերտ Հովհաննիսյան

Առաջին տուրում հինգ զույգերից չորսը համաձայնել են ոչ-ոքիի եւ միայն Ռոբերտ Հովհաննիսյանն է պարտվել չինացուն:

Ջերմուկից երկու օր առաջ ՄԱԷ-ում պայքարի մեջ ներգրավվել են Dubai Open 2025 միջազգային մրցաշարի մասնակիցները, որտեղ Հայաստանը ներկայացուցիչներ ունի:

Շանթ Սարգսյան

Խաղացված երեք տուրից հետո ուժեղագույնների «A» խմբում մեր շախմատիստներից միջազգային վարպետ Արսեն Դավթյանը եւ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել են 2,0-ական միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031