Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքն այս պահին համարում ենք ամենաիրատեսականը եւ ամենահավանականը»․ Հայկ Մամիջանյան

Մայիս 30,2025 15:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վայրկյան անգամ չեմ բացառում, որ Փաշինյանը պայմանավորված լինի Ադրբեջանի հետ այս կամ այն մակարդակի էսկալացիա իրականացնելու համար, որպեսզի դրանով վախեցնի հայ ժողովրդին։ Դա լրիվ իր ոճի մեջ է, ինքը մեկ անգամ արդեն խնդրել է Ալիեւին ներքաղաքական խնդիրները կարգավորելու համար նվազեցնել սահմանային լարվածությունը։ Ակնհայտ է, որ հենց այդ ժամանակ է Փաշինյանը խոստումներ տվել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա նշեց, որ չի բացառում ցանկացած սցենար, որին կհամաձայնի Փաշինյանը։

Ըստ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պատերազմ չի լինի, որովհետեւ ինքն ամեն ինչ պատրաստ է զիջել։ «Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու ինչ-որ կետով, չի գալու ինչ-որ պահ, որ Ադրբեջանն ասի՝ բավարար է։ Ադրբեջանը ինչ պահանջել է, Փաշինյանը կատարում է, եւ անընդհատ նոր պահանջներ են գալիս։ Այս հինգ տարվա մեջ մենք զգացինք, որ Ադրբեջանի ախորժակը չի բավարարվում, դրա համար խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ որպեսզի մեր վատագույն կանխատեսումները չիրականան, պետք է այդ քաղաքական դիակը մաքրել, որպեսզի այլեւս գարշահոտություն չտարածվի»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ ՀՀԿ-ն աշխատանքներ սկսել է իրականացնել ավելի վաղ եւ այդ աշխատանքները շարունակվում են։ «Ինչո՞ւ ենք մենք համարում, որ հիմա դրա համար լավագույն ժամանակն է, առաջինը, որովհետեւ Փաշինյանի ռեյտինգը հիմա պատմական մինիմումի վրա է եւ շարունակելու է գահավիժել։ Երկրորդ, որովհետեւ Փաշինյանն այս պահին աշխարհաքաղաքական աջակցություն ունի բացառապես Թուրքիայից, երրորդ, որովհետեւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը միակն է, որը ենթադրում է զրո կախվածություն Փաշինյանից։ Ինքը զրո մասնակցություն ունի այդ գործընթացին, այդ եւ այլ պատճառներով մենք վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը համարում ենք ամենաիրատեսականը եւ ամենահավանականը այս պահին»,- հավելեց նա։ Մամիջանյանն ասաց, որ իրենք այս պահին թեկնածու չեն առաջադրում, որպեսզի առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնեն քաղաքական ամբիցիաներով ու նկրտումներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031