Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ. Վահագն Խաչատուրյան

Մայիս 30,2025 18:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը:

Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը:

Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային համաչափ զարգացման կարևորությանը, այս համատեքստում շեշտել ներկայումս կառավարության կողմից ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների և համակարգային բարեփոխումների կարևորությունը:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ կառավարության կողմից առաջ քաշված խոշոր նախագծերի՝ մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ և նպատակահարմար կլինի, որպեսզի մասնագիտական հանրույթը հանդես բերի նախաձեռնողականությունը և իր ջանքերն ուղղի ծրագրի տեսական բաղադրիչների հետազոտությանն ու ուսումնասիրությանը փորձագիտական մակարդակով:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031