Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

Ով ում հետ է քնում՝ դա իշխանության խնդի՞րն է. Արթուր Սաքունցը՝ Փաշինյանի աղմկահարույց գրառման մասին

Մայիս 30,2025 16:27

Կանխել բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը, ապահովել հանրային համերաշխություն, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանն ուղղված գործուն մեխանիզմներ: Այս նպատակներն ուրվագծված են 2023-2025 թվականների Գործողությունների ծրագրում, որը բխում է Արդարադատության նախարարության կողմից մշակված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից: Հայաստանը ռազմավարական փաստաթղթերի միջոցով սահմանել է մարդու իրավունքների օրակարգը;

«Երբ առավոտյան ֆեյսբուքի լրահոսը բերեց այդ գրառումը, մտածեցի՝ գուցե էջը կոտրել են»,- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառմանը:

«Եթե գրառումը դիտարկում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, առաջին հերթին դա կոպտագույն, անթույլատրելի խախտում է, ամենաբարձր պաշտոնատար անձի կողմից՝ մարդու անձնական կյանքի անհամաչափ, ոչ իրավաչափ միջամտություն…Հրապարակվում է տվյալ, որը վերաբերում է մի շարք մարդկանց անձնական կյանքին, իսկ անձնական կյանքի միջամտության չափանիշները հստակ են՝ համապատասխան կոնվենցիայի հոդվածով: Կարող է միջամտություն լինել, եթե դա արվում է անվտանգային կամ այլ նկատառումներով, բայց տվյալ դեպքում որեւէ հիմնավորում չկա: Ավելին, ինքը չի կարող նման միջամտություն անել, որովհետեւ ինքը նման իրավասություն չունի»,-ասաց Արթուր Սաքունցը:

 

Քննարկման ժամանակ ի թիվս այլնի, անդրադարձ եղավ նաեւ Աննա Հակոբյանի՝ սոցցանցերում արած ոչ պակաս աղմկահարույց գրառումներին: «Վարչապետի գրառումը հաջորդեց տիկին Հակոբյանի կողմից որոշակի բառապաշարի կիրառմանը… Իհարկե, մենք չենք անտեսում այն խոսույթը կամ այն կոպիտ միջամտությունը, որը եղել է ժամանակին նաեւ հենց Աննա Հակոբյանի անձնական կյանքի վերաբերյալ. տարատեսակ տեղեկությունների հրապարակումը, անվանարկումը, քաղաքացիական ամուսնության եւ իրավական ձեւակերպման փաստի հետ կապված շահարկումները… Բայց դա էլ վերաբերվում է գործադիր իշխանության ներկայացուցչի ինչ-ինչ վերաբերմունքի, ինչը կարող է դրսեւորվել նման միջամտություններով:

Եվրոպական դատարանն ունի հստակ պրակտիկա, որ իշխանության ներկայացուցիչները ենթակա են ավելի սուր քննադատության՝ ընդհուպ մինչեւ վիրավորական բնույթի, եւ խոսքի այդպիսի ոճը կարող է պաշտպանված լինել խոսքի ազատությամբ, կարծիքի արտահայտմամբ…Իսկ վարչապետի մակարդակով անձնական կյանքի միջամտությունն անթույլատրելի է: Ով ում հետ է քնում՝ դա իշխանության խնդի՞րն է: Եթե խոսքը վերաբերվում է եկեղեցուն, դա եկեղեցու խնդիրն է: Դու չպետք է եկեղեցու ներքին գործերին միջամտես»,-ասաց իրավապաշտպանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս ապիկար արարածը, այստեղ եւս, ուղղակի ձայնակցում է՝ Փաշինյանին: Իբրեւ թէ զինք քնադատելով:

    Իր ամբողջ ըսածին հիմքը այն է, որ Փաշինյանը խնդրոյ առարկայ խօսքերը, ըստ խորքի, ըստ էութեան, հաստատուած իրողութիւններ են, իսկական տուեալներ են: Որ՝ Սրբազանը սեռային յարաբերութիւններ ունի իր քեռու տիկնոջը հետ: Բայց, պէտք չէ որ այդ մասին խօսի Փաշինյանը:

    Եախք:

    Մ. Հայդուկ Շամլեան

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031