Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթը հստակ վկայում է, որ եկեղեցին ընկալվում էր ոչ թե որպես սովորական կառույց, այլ որպես պետության ռազմավարական գործընկեր. Շիրազ Խաչատրյան

Մայիս 30,2025 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նախորդ» իշխանությունների ժամանակահատվածում պետություն–եկեղեցի հարաբերությունները միշտ էլ եղել են հայ հանրային կյանքի առանցքային բաղադրիչ։ Եվ դա ոչ միայն հայտարարությունների մակարդակում էր, այլ իրական քաղաքականության մաս էր՝ փաստացի համագործակցության օրինակներով։

Աչքովս ընկավ մեկ կոնկրետ փաստաթուղթ՝ 2002թ․ օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի միջև ստորագրած համագործակցության համաձայնագիրը: Այդ համաձայնագրով ամրագրվում էր եկեղեցու դերակատարությունը կրթության, դաստիարակության, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործընթացում։

Փաստաթուղթը հստակ վկայում է, որ եկեղեցին ընկալվում էր ոչ թե որպես սովորական կառույց, այլ որպես պետության ռազմավարական գործընկեր։

Երբ կար պետություն, կար նաև պետական մտածողություն, ինստիտուցիոնալ շարունակականություն ու արժեհամակարգային հստակություն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031