«Ապառաժ». Զինա Գասյանն Արցախից է տեղահանվել, բնակություն հաստատել Երևանում: 2024 թվականի սեպտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 27/3 հասցեում հիմնել է կրթարան՝ անվանելով այն «Ուրտեխե», որը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև պատմական հիշողության և ազգային ինքնության խորհրդանիշ։ Անվանումը վերցված է ուրարտական սեպագիր աղբյուրներից, որտեղ նաև այդ անունով է հիշատակվում Արցախը։ Զինայի խոսքով՝ անվանման ընտրությունն ընդգծում է կրթարանի գաղափարական հիմքը: Կրթարանը երազանքի մարմնավորում է՝ ստեղծված է սիրով ու նվիրվածությամբ։
Զինայի կառավարչական ներուժն այսօր ներդրված է «Ուրտեխե» կրթարանի գործառույթներում՝ ապահովելով նրա կայուն զարգացումը և կազմակերպչական արդյունավետությունը։ Նրա ստեղծած նպատակային կրթական տարածքը ոչ միայն արձագանքում է շուկայի պահանջներին, այլև ձևավորում է կրթական նոր մշակույթ՝ հիմնված վստահության, հոգատարության և մասնագիտական մոտեցման վրա։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: