Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հայրն էլ է նստել Շուշիի բանտում․ ինչպես հայրիկիս եմ սպասել, սպասում եմ Ռուբեն Վարդանյանին, մեր գերիներին»․ Նարինե Գրիգորյան

Մայիս 30,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինձ համար մեծ պատիվ էր, երբ Ռուբեն Վարդանյանը հրավիրեց ինձ հարցազրույցի։ Չգիտեի՝ ոնց եմ հայտնվել իր տեսադաշտում։ Ինքն ինձ ասաց՝ ինչո՞ւ, երբ քո ծնողները ժամանակին ամեն ինչ թողեցին, գնացին Արցախ, դու նույնը չես կրկնում, հասկացա հարցազրույցի ողջ իմաստը»,-Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուբենի ընկերների նախաձեռնած «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո-քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

Նա նշեց՝ ինչպես իր հայրիկին է սպասել, հիմա էլ սպասում է Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերեվարված հայերին․ «Ինձ մոտ իր հանդեպ ուղղակի հարազատ զգացողություն է։ Իմ հայրն էլ է նստել Շուշիի բանտում։ Պատմության նմանությունը սարսափելի է։ Ինքն էլ է Կառլենի որդի, ես էլ Կառլենի դուստր։ Ինչպես հայրիկիս եմ սպասել, ցավ ապրել, որ իրականությունը դառն է, գիտակցում եմ այդ ամենը, մտածում եմ՝ այս պահին ինքն ինչ է անում, ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլև մեր բոլոր գերիները»։

Նարինե Գրիգորյանը չի կարծում, որ բոլոր քայլերն են արվում մեր գերիներին ետ բերելու համար։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031