Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Ռուբենի հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ՝ քեզ բարևում են, քեզ համար աղոթում են, ինքն ինձ ասում է՝ Մարին, ես դա զգում եմ»․ Մարինե Ալես

Մայիս 30,2025 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր ընտանիքից միայն Ռուբենն է Երևանում ծնվել։ Ռուբենը շատ լուսավոր երեխա էր ու առաջին բառը, որ ասաց՝ բարևն էր։ Ինքը բարևում էր բոլորին»,-Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուբենի ընկերների նախաձեռնած «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո-քննարկման ժամանակ ասաց նրա քույրը՝  Մարինե Ալեսը։

Նա հորդորեց՝ եկեք մեր բարևը Ռուբենին այստեղից ուղարկենք և փորձենք այն  հարցադրումները՝ հորիզոնական և ուղղահայաց, որը մեր կյանքի ընթացքում մեզ ու երկնքին, Աստծուն հղում ենք, ամփոփենք Ռուբենին ուղարկված ուղերձների խոսակցության շրջանակում․ «Ես երբ խոսում եմ հեռախոսով Ռուբենի հետ, ոչ մի անուն չեմ տալիս, բայց միշտ ասում եմ՝ Ռուբեն, քեզ բարևում են, քեզ համար աղոթում են, ինքն ինձ ասում է՝ Մարին, ես դա զգում եմ։ Այն, ինչ մենք այստեղ անում ենք, այնտեղ նա զգում է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031