Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթային Վրոցլավ՝ պատմամշակութային հուշարձաններ, թզուկներ եւ Ջիմի Հենդրիքս

Մայիս 31,2025 12:00

Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Վրոցլավ քաղաքն այս երկրի այցեքարտերից է: Այն հարուստ է գեղեցիկ շենք-շինություններով, պատմամշակութային հուշարձաններով, որոնց մի մասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Վրոցլավը նաեւ համալսարանական քաղաք է, ավելին՝ Վրոցլավի համալսարանը Նոբելյան մրցանակի ինը դափնեկիր է տվել: Տեղի 20 համալսարաններում սովորում է շուրջ 130 հազար ուսանող:

Բացի շքեղ ճարտարապետությունը, Վրոցլավի մերօրյա այցեքարտն են դարձել թզուկների արձանիկները: Քաղաքի տարբեր անկյուններում սփռված են շուրջ 1000 թզուկներ:

Վրոցլավում է գտնվում Եվրոպայի ամենահին ռեստորանը՝ Piwnica Swidnicka-ն, որը տեղակայված է Շուկայի հրապարակում եւ ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնադրվել է 1273թ.։ Ասում են՝ ժամանակին այս ռեստորանի այցելուների թվում են եղել նաեւ Շոպենն ու Գյոթեն:

Վրոցլավում 112 կամուրջ կա, ինչի համար լեհերն իրենց գեղեցկագույն քաղաքն անվանում են Հյուսիսային Վենետիկ:


Վրոցլավը բազմաթիվ բնորոշող գծեր ունի, դրանցից մեկը Ջիմի փառատոնն է, որը նվիրված է Ջիմի Հենդրինքսին: Ամեն տարի հազարավոր կիթառահարներ գալիս են այստեղ, որպեսզի նվագեն Hey Joe հիթը եւ փորձեն հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում: Ի դեպ, Հենդրիքսը երբեւէ չի եղել Վրոցլավում:

Վրոցլավը հեքիաթային քաղաք է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Վրոցլավ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
30.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031