«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ մտցնել շրջանառության մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարությունից փորձեց տեղեկանալ՝ արդյոք ճի՞շտ է տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը և նույնականացման քարտերի տպման ձախողված գործընթացը։ Նախարարությունից պատասխանեցին հետևյալը.
«Ամսվա սկզբին Կառավարության որոշմամբ հաստատվել են ՆՔ տպող մեքենաների ամբողջական վերազինման աշխատանքները՝ ենթակառուցվածքի թողունակությունը կրկնապատկելու նպատակով։ Այս փուլում տպագրությունը դանդաղեցված է իրականացվում՝ ժամային սահմանափակումներով, պահանջարկը բարձր է, ինչը հանգեցնում է ուշացումների։ Հիշեցնում ենք, որ հայտարարագրման համատեքստում սա խնդրահարույց չէ։ Վերազինված աշխատանքների վերականգնման վերաբերյալ հանրային իրազեկում կիրականացվի։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում