Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պատգամավորը այժմ անհրաժեշտություն տեսավ խոսելու «Հրազդան ցեմենտի» գործունեության վերաբերյալ. «Ժողովուրդ»

Մայիս 31,2025 10:54
hrazdan

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս Ազգային ժողովում «Հրազդան ցեմենտ» գործարանի գործունեությունը և սնանկության հարցը քննարկվեց Աժ ամբիոնից։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բարձրաձայնեց, որ գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են մարտ-ապրիլ ամիսներին։

Քանի որ հարցի հիմնային խնդիրները բարձրաձայնել էր Լիլիթ Ստեփանյանը, նրանից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք հայտարարությունից առաջ պատգամավորը զրուցել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի տնօրենի կամ անդամների հետ բարձրացված հարցի վերաբերյալ, քանի որ «Հրազդան ցեմենտը» գտնվում է նրանց ղեկավարման ներքո։ Ապա հետաքրքրվեցինք՝ քանի որ խորհրդի անդամների թվում եղել է նաև Տիգրան Ավինյանը, նրա հետ խոսել է, թե ոչ։

Ինչո՞ւ պատգամավորը այժմ անհրաժեշտություն տեսավ խոսել այս հարցի վերաբերյալ։

«Որքան որ ես եմ տեղյակ (գործարանի աշխատակիցների հետ հանդիպումների ընթացքում եմ իմացել) «Հրազդան ցեմենտը» գտնվել է ABB, իսկ հիմա՝ AMIO բանկի ղեկավարման ներքո («Հայբիզնեսբանկ»)։

Տիգրան Ավինյանի հետ այս թեմայով որևէ քննարկում չի եղել, վերը նշածիս պատճառով։

Հարցի վերաբերյալ խոսում եմ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից, երբ հանդիպել եմ շուրջ 10 աշխատակցի հետ։ Հրապարակային խնդրին անդրադարձել եմ նոյեմբերի առաջին քառօրյայի քաղաքական հայտարարությունների ժամին։ Այնուհետև գրություններ եմ ուղարկել ՀՀ վարչապետին, մի քանի նախարարությունների։

Դրա արդյունքում՝ Նոր տարվան ընդառաջ աշխատակիցները ստացել են 2 ամսվա աշխատավարձ։

Կազմակերպվել են քննարկումներ հասկանալու համար՝ ինչու ենք հանգել այս վիճակին, ինչպես դուրս գալ ստեղծված դրությունից։

Օրերս ԱԺ-ում քննարկվեց նախագիծ, որի հիմնավորումներում նշված էր. «Աջակցել տեղական արտադրողին..․»։ Ես օգտվեցի ելույթի հնարավորությունից՝ ևս մեկ անգամ խոսելու այս հարցի մասին և տեղեկանալու, թե Էկոնոմիկայի նախարարությունը ինչ տեսակետ ունի։ Պարզվեց` փոխնախարարը գիտի այն՝ ինչ ես։

Առաջիկայում ևս մեկ աշխատանքային քննարկում է տեղի ունենալու Էկոնոմիկայի նախարարությունում, և, եթե կարիք լինի (չգիտեմ՝ ովքեր են մասնակցելու քննարկմանը, քանի որ սեփականատերերն ու աշխատակիցները արմատապես տարբեր հիմքերով են խոսում) ևս մեկ քննարկում կկազմակերպեմ ԱԺ-ում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031