Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան․ Եկեղեցին ունի իմունիտետ՝ այս ամենին դիմակայելու համար․ «Հրապարակ»

Մայիս 31,2025 11:42

«Հրապարակը» զրուցել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ:

– Աննա Հակոբյանն արդեն բացահայտ կերպով չի թաքցնում իրենց ընտանեկան վերաբերմունքն Արցախի, գերիների մասով եւ մեղադրում է հայ հոգեւորականներին, որ փորձում են հայ ռազմագերիներին վերադարձնել: Ըստ Ձեզ` ո՞րն է վարչապետի կնոջ մտահոգության պատճառը:

– Ունենք այսպիսի ղեկավարություն, նման վարչապետ եւ վարչապետին համարժեք` վարչապետի կին: Նրանք փոխարենը հայ ռազմագերիների հարցով զբաղվեն, օրուգիշեր ջանքեր թափեն ու աշխատեն, որպեսզի մեր հայրենակիցներին կարողանան թշնամու խոշտանգումներից ազատել ու հետ բերել, անում են հակառակը եւ դեռ մի բան էլ իրենց վատ են զգում, որ ինչ-որ ազգային ուժեր, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցին, այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում եւ մտահոգվում է գերիների հարցով: Ունենք մի իշխանություն, որը մեր օգտին ոչինչ չի անում, եւ հենց այդ պատճառով հայտնվել ենք նման իրավիճակում, կորցրինք Արցախը, սահմանները վտանգվեցին, եւ այսպես շարունակ:

– Քանի որ իշխանությունները ծանր են տանում այն փաստը, որ հայ ռազմագերիները կարող են ազատ արձակվել, հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ գուցե հենց իրե՞նք են ամեն հնարավոր բան անում, որպեսզի այդ մարդիկ մնան գերության մեջ:

– Կդժվարանամ ասել, թե ինչին են նպաստում, բայց այն, որ ոչ մի գործողություն չեն կատարում Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, դա փաստ է: Ոչինչ չանելն էլ նպաստում է, որ գերիները մնան անազատության մեջ` Բաքվի բանտերում: Սա հանցավոր անգործություն է:

– Ըստ Ձեզ` եկեղեցականները կհասնե՞ն հաջողության` գերիներին վերադարձնելու հարցում, եթե հաշվի առնենք նաեւ, թե ինչպես է իշխանությունը թիրախավորել նրանց:

– Հայ առաքելական եկեղեցին իր բազմադարյա պատմության ընթացքում այսպիսի արհավիրքների միջով անցել է, եկեղեցին ունի իմունիտետ՝ այս ամենին դիմակայելու համար: Այս իշխանությունն էլ անցնելու է գնա, ինչպես բոլոր այն արհավիրքները, որոնց միջով անցել է Առաքելական եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում: Կարդացի, թե ինչ գրառում էր արել Փաշինյանը, սա արդեն ոչ թե վերաբերմունք է, ոչ քաղաքական ակտ է, որեւիցե սահմանի մեջ այս ամենը չի տեղավորվում, մի մարդ, որ կարող է նման գրառում անել, նման բառեր օգտագործել, մտնել մարդկանց անձնական կյանք, բամբասել, ուղղակի չունի իրավունք՝ երկիր ղեկավարելու, այստեղ չի կարող երկրորդ կարծիք լինել: Այս իշխանությունն այլեւս սպառել է իրեն, անգամ նրանց իշխանություն համարելը սխալ է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031