Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռազմական հանցագործություններ «կարել» Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 31,2025 12:42

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին:

Գեներալ Լևոն Մնացականյանը` որպես այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցությունն այդ գործողություններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկված» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ:

Մնացականյանը վերլուծել է այդ «վկայությունների» ռազմական ասպեկտը՝ ցույց տալով, որ այդ «ցուցմունքները» մասնագիտական տեսանկյունից հիմնավոր չեն, և դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ:

Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031