Լրահոս
Օրվա լրահոսը

Շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ պարզաբանումները ողբերգական ավարտ են ունեցել․ 42-ամյա կին է մահացել

Մայիս 31,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ:

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:

Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին՝ հոսպիտալացվել:

Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031