Երեկ Հայաստանի էներգահամակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
Խնդիրը դուրս է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանատվության դաշտից, այն պայմանավորված էր «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի՝ Իրանի էներգահամակարգից վթարային անջատմամբ:
Ժամը 22:10 խնդիրը շտկվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»