Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունիս 01,2025 17:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարանում ներկայացվեց Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հետ համագործակցության շրջանակում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ գործարկված Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսերեն աուդիոգիդերը, «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը, ֆրանսիահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ֆրանսերեն տարբերակը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ լույս տեսած Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսերեն պատկերագիրքը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30