Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 1-ին լիքը փուչիկներ, տոնական տորթ եւ հայտնի հյուրեր՝ «Օրրանում»

Հունիս 01,2025 20:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունն այս տարի 25-րդ անգամ նշեց հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ «Օրրանի» բակը զարդարված էր գունավոր փուչիկներով, իսկ «Օրրանի» սաներն իրենց երգ ու պարով էլ ավելի տոնականություն հաղորդեցին կազմակերպված միջոցառմանը:

 

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհարարական անձնակազմն ու աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։ Օրվա շեֆ խոհարարն այս տարի «Օրրանի» բարեկամ, գործարար Ռալֆ Յիրիկյանն էր։ Նրան էին միացել նաեւ «Օրրանի» հյուրերը՝ շոու-բիզնեսի, մարզաշխարհի եւ մեդիայի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Երեխաներին շնորհավորելու էին եկել Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը, երգչուհի Նառան, Թամարա Պետրոսյանը, նկարիչ Աշոտ Յանը, Գոհար Իգիթյանը, Նազիկ Ավդալյանը եւ բարեգործական կազմակերպության այլ բարեկամներ, որոնք իրենց ներկայությամբ օրն ավելի հիշարժան դարձրին։

Օրվա համեղ հյուրասիրությունը սիրով ապահովել էին «Տաշիր Պիցցան», «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Թամարա» ընկերությունը։ Իսկ երեխաների համար ամենասպասվածը տոնական տորթն էր, որի՝ նախ մոմերը վառվեցին, ապա շուրջպարին զուգահեռ այն կտրվեց ու բաժանվեց փոքրիկներին:

Հիշեցնենք,  որ «Օրրանի» երեւանյան եւ վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա եւ 60 տարեց օգտվում է սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային եւ այլ ծառայություններից: 25 տարիների ընթացքում «Օրրանն» աջակցել է ավելի քան 30 000 մարդու՝ Արցախից, Լիբանանից, Սիրիայից եւ Հայաստանից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30