ԱՄՆ Կոլորադո նախագահի Բոուլդեր քաղաքում 45-ամյա մի տղամարդ «Ազատություն Պաղեստինին» գոչելով ինքնաշեն հրանետ է նետել մարդկանց բազմության վրա, հայտնում է AP-ն: Հավաքվածները ցույց էին անում՝ ի հիշատակ Իսրայելում պատանդ մնացածների, որոնք դեռ գտնվում են Գազայում:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնում է, որ վիրավորվել է 8 մարդ:
Կասկածյալի անունը Մուհամեդ Սաբրի Սոլիման է, որը ևս հոսպիտալացվել է:
«Նախնական տվյալների հիման վրա ակնհայտ է, որ սա նպատակաուղղված բռնության գործողություն է, և FBI-ն քննում է այն որպես ահաբեկչական գործողություն», – հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոն: