ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։
Նախարարն իր բացման ելույթում ողջունել է ներկաներին և ընդգծել, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտն է, որը դրված է ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
«Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունն այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որի ողջ խորությունն էլ ավելի է ընդգծել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը վերջին տարիներին տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման Հայաստանի ջանքերին՝ ռազմավարական բնույթ հաղորդելով մեր հարաբերություններին»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի, և ջանք ու եռանդ չի խնայվի Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն աջակցելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն