Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով

Հունիս 02,2025 17:45

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.75 մ (01.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 36 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.549 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ը ներառյալ՝ 86.871 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել