Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին թիվին»-ն՝ընտրական էթիկայի խախտումների կենտրոնում. հայտնի է Դիտորդ մարմնի եզրակացությունը 

Հունիս 02,2025 17:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ. ապրիլի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի («Առաջին ԹԻՎԻ») նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ օրենքի խախտման համար։

Վարչական վարույթը հարուցվել էր մարտի 31-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ընթացքում բազմակի խախտումներ արձանագրելու հիմքով։

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «Առաջին ԹԻՎԻ»-ի եթերում և YouTube էջում ցուցադրվել են «Եվրադաշինք» դաշինքի քարոզչական հոլովակները, իսկ հաղորդումների հյուրերը հիմնականում եղել են այդ դաշինքի ներկայացուցիչներ։

Սա խախտում է օրենսդրությամբ սահմանված հավասար և անաչառ լուսաբանման պահանջը։ ՀՌՀ-ն նաև արձանագրել է, որ կայքը չի հրապարակել վճարովի եթերաժամի վերաբերյալ տեղեկություն՝ ինչպես պահանջում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխարենը բանավոր հայտնել է, որ եթերը տրամադրվել է անվճար:

Իրավական գործընթացի լիարժեք ապահովման նպատակով դեռ 2025թ. մարտի 31-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր ԶԼՄ-ների Դիտորդ մարմնին՝ ներկայացնելով դիտարկման արդյունքներ, ըստ որոնց՝ 1in.am լրատվական կայքում մարտի 15-23-ը հրապարակված նյութերը միակողմանիորեն սատարել են «Եվրադաշինք» դաշինքին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին:

Դիտորդ մարմինը իր եզրակացության մեջ հայտնեց, որ  փորձել է ստանալ լրատվամիջոցի պարզաբանումը, սակայն գրավոր պատասխան չի ստացվել։ Բանավոր հաղորդմամբ՝ կայքի ղեկավարությունը հայտնել է, որ այլ քաղաքական ուժերից դիմումներ չեն եղել, իսկ մարտի 1-ին կայքը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հյուրընկալել բոլոր ուժերին:

Հաշվի առնելով Հանձնաժողովի դիմումը՝ ապրիլի 9-ին Դիտորդ մարմինը դիմել է Տեղեկատվական վեճերի խորհրդին՝ խնդրելով մասնագիտական գնահատական խնդրո առարկա հրապարակումների իրավաչափության վերաբերյալ։

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որն առնչվում է 1in.am լրատվական կայքի կողմից 2025թ․ մարտի 15-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության լուսաբանման ձևին։

  1. Լրատվամիջոցը ակնհայտորեն սատարել է «Եվրադաշինք» դաշինքին և նրա թեկնածու Լևոն Բարսեղյանին։ Սա հակասում է ԶԼՄ-ների էթիկայի Կանոնագրի 7.6 կետին, որը պահանջում է զերծ մնալ կողմնակալությունից և թափանցիկ ներկայացնել քարոզչական բովանդակությունը։
  2. Կայքը չի պահպանել նաև Կանոնագրի 7.5 կետի պահանջները՝ չառանձնացնելով կուսակցությունների պատվերով պատրաստված կամ նրանց աջակցող խմբերի տրամադրած նյութերը։
  3. Բացի էթիկայի խախտումներից, արձանագրվել են նաև իրավական խախտումներ։ Տեղեկատվական վեճերի խորհրդի մասնագիտական կարծիքի համաձայն՝ կայքի կողմից տարածված քարոզչական նյութերը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ և 20.1 հոդվածների, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջները։

Մասնավորապես, կայքը՝

  • Չի ապահովել «Նախընտրական քարոզչություն» մակնշումը համապատասխան տեսահոլովակներում,
  • Չի հրապարակել հարթակից օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ հայտարարությունը սահմանված ժամկետում (մինչև փետրվարի 25-ը),
  • Չի հստակեցրել անվճար եթերի տրամադրման համահավասար հնարավորությունը բոլոր քաղաքական ուժերի համար։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն ապահովելու լրատվամիջոցների գործունեության համապատասխանությունը օրենքի պահանջներին, հատկապես՝ ընտրական գործընթացների լուսաբանման համատեքստում։

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30