Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Հունիս 02,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը:

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ  հուշ-պուրակը, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում: Վարչապետին ներկայացվել են մանրէների նյութափոխանակության լաբորատորիան, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման գիտական լաբորատորիան:

Նշվել է, որ 2022-2024 թվականներին պետական բյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք են բերվել շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ:

Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Երեխեք ջան, դուք դեռ էնքա՜ն ժամանակ ունեիք ձեր դասախոսների պես կոնֆորմիստ դառնալու։ Արժե՞ր հիմիկվանից իրենց նմանվել։

Պատասխանել Սարգիս Զեյթունյան

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30