Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը

Հունիս 02,2025 20:33

Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը:

Այս համատեքստում կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային աջակցության կարևորությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30