Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում Փաշինյանի բառապաշարը նույնն է եղել՝ լրագրող աշխատած տարիներից, բայց այս դեպքում նա քաղաքական արշավ է սկսել»․Կարապետ Պողոսյան

Հունիս 02,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հայ եկեղեցու սպասավորների մասին աղմկահարույց, հայհոյախառն գրառումներին, այն որակեց որպես քաղաքական արշավ։

«Իրականում թե՛ Նիկոլ Փաշինյանի և թե՛ նրա կնոջ բառապաշարը միշտ նույնն են եղել թերևս լրագրող աշխատած տարիներից, գրագիտությունը, կրթվածությունը չի փոխվել, միշտ էլ եղել են գռեհիկ։

Իսկ այս դեպքում ավելի շատ քաղաքական արշավ է, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի տարածքում գործող ամենահին, ամենակուռ ինստիտուտն է, որը վախեցնում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային և թե՛ բնականաբար նրանց գործակալներին։

Եթե մենք ուշադրություն դարձնենք, այս ամենը սկսվեց այն ժամանակվանից, երբ Ադրբեջանը սկսեց կոնկրետ հայտարարություններ անել եկեղեցու ու բոլոր նրանց դեմ, ովքեր համակերպված չեն այս պարտության հետ։

Այսինքն՝ մենք հիշում ենք չէ՞․ այս հայտարարություններից մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ ոչ թե Էջմիածին է, այլ Ուջմիածին է, և այն համարեց որպես ադրբեջանական կամ Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածք։

Իրենք նույն հերթական ձևով հավակնություններ ներկայացրեցին Հայաստանի նկատմամբ, ու ի՞նչն է հետաքրքիր․ այս ընթացքում ադրբեջանական կայքերը և առանձին քարոզիչներ ինչ են ասում, որ Նիկոլը լավ պայքար է սկսել ֆաշիստների դեմ, և այդ ֆաշիստների գլուխ համարում են Հայ Առաքելական եկեղեցին։

Սա կոնկրետ ադրբեջանական հրահանգ է, և Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ իրականացնում է այդ հրահանգները»։

Կարապետ Պողոսյանը հիշեցնում է, որ դեռ 2018 թվականից կար հստակ ընդգծված թշնամական վերաբերմունք Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, փորձել են վարկաբեկել ամուր հիմքերի վրա կանգնած ազգային ամենավերջին ինստիտուտը, որը դարձել է թե՛ թուրքերի և թե՛ այսօրվա կառավարիչների աչքի փուշը։

«Ես կարծում եմ՝ եթե հայ ժողովուրդը եկեղեցուն այս պայքարում միայնակ թողեց, ուրեմն արդարացի կլինի հայ ժողովրդի վերջնական կործանումը»,-կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30