Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի ու փոխըմբռնման վրա, կշարունակի ընդլայնվել. Մհեր Գրիգորյան

Հունիս 02,2025 22:33

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:

«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի ու փոխըմբռնման վրա, կշարունակի ընդլայնվել, և որ մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն։

Այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել խաղաղության և բարգավաճման բարեմաղթանքներս ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30