Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրապես չեմ ուզում ապրել ստախոսի ղեկավարության ներքո: Բավ է արդեն». գրում էր «Չեմ վստահում» ակցիայի մասնակիցը

Հունիս 02,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սրբազան պայքարի» երիտասարդները «Չեմ վստահում» ակցիան այսօր իրականացնում էին Վիլյամ Սարոյանի արձանի մոտ:

Այսօր որոշակիորեն քաղաքացիների ակտիվության ավելացում էր նկատվում ու խորհրդանշական քվեարկությանը մասնակցելու ինքնաբուխ ցանկություն արտահայտում էին թե երիտասարդները, թե միջին տարիքի մարդիկ, թե մեծահասակները: «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը մեր հետ զրույցում դա մեկնաբանեց այսպես:

«Քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի, նրա գործընկերուհու եւ իշխանավորների՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա սպասավորների հասցեին հնչեցրած վիրավորանքներից: Զգացվում է, որ նրանց համբերության բաժակն արդեն լցվում է: Եթե մինչեւ հիմա լինում էին նաեւ մարդիկ, որոնք մեզ ասում էին, որ չեն վստահում այս իշխանությանը, սակայն մի տեսակ քաշվում էին տեսախցիկների ու ֆոտոխցիկների առջեւ մասնակցել ակցիային, այսօր արդեն շատերի մոտ այդ վախվորածությունը տեղի է տվել»:

Մոտ մեկ ժամ հետեւեցինք ակցիային: Իսկապես, բավականին աշխուժացում կար ու մարդիկ պայմանական քվեաթերթիկների վրա ինչ-որ մաղթանքներ էին գրում մինչեւ արկղի մեջ գցելը: Մի քանիսը մեր խնդրանքով ընթերցեցին իրենց գրառումները.

«Եթե մի մարդ ասում է՝ պետք է պարզենք ցեղասպանություն եղել է, թե չի եղել, այդ մարդն իմ համար առնվազն ցեղասպանությունն իրականացրած ցեղախմբի ներկայացուցիչ է: Իսկ եթե ասում է, թե կաթողիկոսը սրբապիղծ է, թող ինքն իրեն ստուգի»:

«Չեմ ուզում ապրել ստախոսի ղեկավարության ներքո, իրապես չեմ ուզում: Բավ է արդեն: Առաջարկում եմ միավորվել գալիք հաղթանակի տեսիլքով»:

«Անպատասխանատու խաբեբային երկիր չունեմ վստահելու»:

Այսպիսին էր գրառումների բովանդակությունը, թեեւ հարկ է անպայման նշել նաեւ, որ կային մարդիկ, որոնք վստահում էին Նիկոլ Փաշինյանին եւ հայտարարում, որ նիկոլական են»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30