Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական հավատքին՝ դա արդեն քաղաքականություն չէ, դա ողբերգություն է. Հակոբ Հակոբյան

Հունիս 02,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ենթակայության տակ չգտնվողներին ներկայացնել որպես «պետական անվտանգության սպառնալիք»։ Արցախի պետական ինստիտուտներից հետո թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին։ Այո, եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր սյունը, մեր ինքնության վերջին ամրոցը։ Երբ իշխանությունը սկսում է պայքարել եկեղեցու դեմ, ներկայացնելով այն հոգևոր կամ պետական սպառնալիք՝ դա արդեն հոգևոր աղետ է։

Փաշինյանը խնդիր չունի կոռուպցիայի, բռնության, աղքատության դեմ, բայց ունի խնդիր եկեղեցու, լեզվի, պատմության, արժեհամակարգի հետ։ Սա հակապետական չէ՞։

Երբ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական հավատքին՝ դա արդեն քաղաքականություն չէ, դա ողբերգություն է։

Եկեղեցին մնում է այն սրբությունը, որն իշխանությունը չի կարող գնել, վախեցնել կամ օգտագործել։ Եվ հենց այդ պատճառով էլ փորձում է ջախջախել։ Բայց եկեղեցին ապրելու է՝ նաև դրանից հետո։

Որովհետեւ ոչ մի իշխանություն հավերժ չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30