«Բողոքը, որը ներկայացվել է և դատարանի կողմից անվավեր է ճանաչվել, ոչ թե վերաբերում է բուն բեռնաթափմանը, այլ արժեքին։ Հիմա շատերը արժեքից են բողոքում»,-հարցին՝ կարո՞ղ եք բերել փաստեր, որ կարմիր գծերի շնորհիվ բեռնաթափվել է քաղաքը, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա վստահեցրեց՝ կարմիր գծերի փաթեթի գնի բարձրացումը հանգեցրել է նրան, որ ավելի քիչ են սկսել կայանել Կենտրոնում․ «Այսօր շատ վարորդների այդ արժեքը ստիպել է, որ Կենտրոնում քիչ կայանում անեն, որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա, բայց գուցե առաջին հայացքից ենք նայում, մարդկանց կարող է տարակուսանք հաղորդել իմ այս հայտարարությունը։ Ելնելով այդ թվերից՝ որոշակի առումով նման արժեքը զսպել է տարեկան փաթեթների ձեռբքերումը և ազատել սեփական մեքենաները Կենտրոնի՝ տարբեր հատվածներում կայանելու խնդրից»։
Տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումների մասին հարցի առնչությամբ էլ Հայկ Կոստանյանն ասաց․ «Բախվել ենք լուրջ խնդրի։ Տոմսային փաթեթների ներդրումից հետո մենք փետրվարից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտի ոլորտում ստեղծվեց մի անհասկանալի և անկառավարելի վիճակ, որը հանգեցրեց մի կետի, որ արդեն ներկայիս հինգ ամիսների ընթացքում ընդհանուր հաշվով հավաքագրվել է վեց միլիարդ երեսուն միլիոն դրամ։ Հաշվի առնելով այն պատկերը, որ ունենք, արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու։ Այդ ակցիաների պատճառով հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարված՝ 45 տրոլեյբուսից չի կարողանալու ձեռք բերել 30-ը։ Եթե այսպես շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետարանն այդ 15 տրոլեյբուսներն էլ չկարողանա ձեռք բերել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ