Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բնակիչները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք դեմ են, որ հարեւանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի։ Ընդ որում, շինարարության համար թույլտվություն տալու փուլում բնակիչները գրավոր դեմ են արտահայտվել, ու թեեւ Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։
Լրագրողների հետ զրույցում Առինջի բնակիչներն իրենց վրդովմունքն են արտահայտում Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, երկար տարիներ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը ղեկավարած Էդուարդ Բաբայանի վերաբերյալ, որն ըստ նրանց՝ արհամարհել է 58 ստորագրությունը:
«Երկու հատ 8 հարկանի են սարքում այն գոտում, որտեղ անգամ կոյուղի չկա, հորային սիստեմ է: Այս հողատարածքները թանկ են, մարդիկ ժամանակին ահագին փողեր են տվել, եկել են իրենց տնամերձը սարքել քաղաքից դուրս, որպեսզի իրենց կյանքը վայելեն; Հիմա ինչ է կատարվում…Այս մարդիկ շինթույլտվություն են ստացել Աբովյանի քաղաքապետ Էդիկ Բաբայանից: Նա՛ է շինթույլտվությունը ստորագրել: Եվ «Լավո» ՍՊԸ-ն որոշել է, որ այստեղ պետք է լինի 2 հատ 8 հարկանի:
Շինթույլտվության մեջ էլ գրել են, որ կոյուղաջրերը հավաքվում են եւ անցնում են կողքի գործող կոյուղում, մինչդեռ այստեղ կոյուղի չկա, բոլորս հոր ունենք: Եթե կոյուղի կա, ուրեմն ինչու չենք օգտվում այդ կոյուղուց… Էդ ջրերը գալու են լցվեն մեր տները: 58 դեմ ստորագրություն Բաբայանի սեղանի վրա՝ ինքը շինթույլտվություն է տվել …
Կարդացեք նաև
Կառուցապատողն անում է իր գործը, որովհետեւ ունի շինթույլտվություն, մենք դեմ ենք այդ շինթույլտվությանը, որը պետք է կասեցվի»,-ասաց Առինջի բնակիչ մի տիկին, որի մեկ հարկանի տունը գտնվում է շինարարության հարեւանությամբ: Նա պնդում է, որ հանրային լսումներ չեն կայացվել, բնակիչների հետ չեն խոսել մինչեւ շինթույլտվություն տրամադրելը: «Պարոն Բաբայան, 58 ստորագրությունը սեղանիդ, ասում ես՝ եթե քննությունն ասի՝ ամեն ինչ նորմալ է, ես պետք է տամ, ու տվել է այդ շինթույլտվությունը, բայց այդ 58 հոգուն, որ ստորագրել են, ինքը հատ-հատ պատասխան չի տվել… Ասում ենք՝ բա մեր բողոքն ինչ եղավ, ինքն ասում է՝ շինթույլտվություն եմ տվել: Նորից ենք բողոքում, նա մեզ ուղարկում է դատարան»:
Մանրամասն՝ տեսանյութում
«Այս շինարարության թույլտվության իրավաչափության հետ կապված հարցը քննարկվում է վարչական դատարանում, որի հասցեատերը վարչական մարմինն է: Կառուցապատողն ունի թույլտվություն, քանի դեռ այդ թույլտվությունն իրավաչափ է, իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չէ, եւ կառուցապատողը թույլտվության հիման վրա անում է աշխատանքներ: Ավելին, եթե չաներ աշխատանքներ, շինթույլտվությամբ նախատեսված ժամկետ կա, տույժերի եւ տուգանքների կենթարկվեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Երեմ Ասատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Առինջի բնակիչները պնդում են, եթե ուզում են շինարարությունը կայանա, պետք է փոխհատուցումով գոհացնեն բնակիչներին: Նրանցից մեկը չարագործություն ու տեռոր է որակում տներին շատ մոտ 8 հարկանիների կառուցումը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ