Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը հրաժարվելով տեղափոխել՝ հափշտակել է 55-ամյա կնոջ հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ

Հունիս 03,2025 15:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց է տվել վարորդին: Վարորդը հրաժարվելով տեղափոխել՝ հափշտակել է հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ։

Մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 3-ին, Երևանի պարեկները մայրաքաղաքի Ամերիկյան փողոցում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած հեռախոսը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30