Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դրոշը, որպես ԼՂ բնակչության ինքնության խորհրդանիշ, եղել և մնում է Ադրբեջանի կողմից շարունակական խոշտանգումների, ռասայական ատելության կենտրոնում

Հունիս 03,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 2-ը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դրոշի օրն է։

1992 թվականի հունիսի 2-ին Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ ընդունվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետական դրոշը՝ որպես անկախ պետականության խորհրդանիշ և առաջին անգամ բարձրացվել Ստեփանակերտում՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքի վրա։ Դրոշի հեղինակն է սփյուռքահայ նկարիչ Վահե Ֆաթթալը։

Դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող և դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ հնգատամ սանդղանման զարդանախշով։

Որպես հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խորհրդանիշ՝ դրոշն ու վերջինիս կրած գաղափարաբանությունը (ազատության, հարատևման, քրիստոնեական հավատքի, հայ ժողովրդի աշխատասիրության ու արարչագործության ցուցիչ) մշտապես ոտնահարվել են Ադրբեջանի կողմից՝ պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների պատճառով։

Ու թեև ինքնորոշման իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես միջազգային իրավունքի հիմքում ընկած հիմնարար սկզբունք, Ադրբեջանի հայատյացության շուրջ 100-ամյա քաղաքականության հետևանքով հայ ժողովուրդը զրկված է իր նախնիների հայրենիքում ապրելու և արարելու իրավունքից։

ՄԱԿ-ի 1966 թվականի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների» մասին միջազգային դաշնագիրը հաստատում է, որ «բոլոր ժողովուրդները ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի հիման վրա նրանք ազատ որոշում են իրենց կարգավիճակը և ազատ ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը», այնուամենայնիվ այն չի կանխել Ադրբեջանի կողմից արցախահայության ինքնության հավաքական ոչնչացման ու համակարգային խեղաթյուրման գործընթացները։

Ու դեռ ավելին՝ ինքնորոշման իրավունքը պետք է ապահովեր հայ ժողովրդի ազատ ընտրությունը՝ զարգանալու իրենց նախընտրած ճանապարհով՝ առանց բռնության կամ ճնշման, սակայն համատարած բռնությունների ենթարկվելով՝ այսօր նրանք մարդկության դեմ ծանր հանցագործություններն են իրենց վրա կրում։

Դրոշը, որպես ԼՂ բնակչության ինքնության խորհրդանիշ, եղել և մնում է Ադրբեջանի կողմից շարունակական խոշտանգումների, ռասայական ատելության կենտրոնում։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պահպանելու հայ ժողովրդի իրավունքները, ինքնությունն ու նրա օրինական տեղն ու դերը պատմության մեջ և ապագայում։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30