Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան հիմնախնդրի նշաձողն անդառնալի եզրագծերին իջեցնլուց ու հայրենազրկումից հետո՝ անցումը ազգային բարոյական նշաձողերին, հղի է անդառնալի հետևանքներով»

Մարտ 23,2026 23:50 Share

Սիրելի հայրենակիցներ,

Արցախի Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորվել է ոչ սովորական պայմաններում՝ ակնհայտ ներքին ու արտաքին մարտահրավերների ժամանակներում։ Բայց, այնուամենայնիվ, այն ստեղծվել է՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված ժողովրդի համախմբան ու տարաբնույթ հիմնախնդիրների բարձրաձայնման կարևորության և ի աջակցություն՝ վտարանդի պետական կառույցների գործունեության։

Ներկա քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտում, երբ վտանգված են մեր իրավունքներն ու ինքնությունը, պարտադրվում է արժեքների մոռացություն, իսկ պատմական հիշողությունը ջնջելուն ուղղված քարոզն էլ անողոքաբար ակտիվանում, բնականաբար, անխուսափելի է դառնում հակազդեցությունը։ Այս ելակետից՝ Արցախի Հանրային խորհուրդը միասնականության է կանչում արցախահայությանը, համեարշխության կոչ ուղղում մայր Հայաստանին ու Սփյուռքին։

Արցախյան հիմնախնդրի նշաձողն անդառնալի եզրագծերին իջեցնլուց ու հայրենազրկումից հետո՝ անցումը ազգային բարոյական նշաձողերին, հղի է անդառնալի հետևանքներով։ Նսեմացված անցյալով, վախվորած ներկայով ապագայի ձգտումները սին են։ Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով։ Պատմությունն ու ողջախոհությունը հուշում են, որ միայն հավատարմություն ու համարձակություն դրսևորելու պարագայում է հնարավոր հաջողություն արձանագրել։

Արցախի Հանրային խորհուրդը քաջ գիտակցում է Խաղաղության գինը։ Պատերազմների փոթորիկներն ու մղձավանջը սեփական մաշկի վրա կրած Արցախի քաղաքացիները չեն կարող չգիտակցել օրակարգերի համատեքստը, բայցև սեփական գոյությամբ չեն կարող ներազգային պառակտումների աղբյուր հանդիսանալ։

Որքան էլ մերժվի «Ղարաբաղյան շարժումը», իսկ պետության հիմնադիր թղթի «Անկախության հռչակագիրն» էլ հակադրվի ներկա իրողություններին, միևնույն է «աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել։

Ուստի, ՀՀ կառավարության հետ լիարժեք հաղորդակցության բացակայության պայմաններում, Արցախի Հանրային խորհուրդը, հանրային համերաշխությունը համարելով առաջնահերթություն, երկխոսության դուռ է բացում Արցախով ու արցախցիներով մտահոգ բոլոր պատվախնդիր մարդկանց համար՝ հույսով ու հավատով, որ միասնաբար կարող ենք կերտել արժանապատիվ ապագա։

 

Արցախի Հանրապետության Հանրային Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031