Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի․ դատարանը մերժեց նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Հունիս 03,2025 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 17.30-ից սկսվել էր լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքը երկարաձգելու մասին դատական նիստը։ Քիչ առաջ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում  տեղեկացրեց, որ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, Լիլիթ Աղեկյանը շուտով ազատ կարձակվի։

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

Դատարանը մերժեց հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական  կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։

Շուրջ չորս ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը։

Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։ Նման որոշումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ լրագրողական գործունեության ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Լիլիթ Աղեկյանը, որպես հետաքննող լրագրող, շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում՝ իր մասնագիտական գործունեության և բարձրաձայնած բազմաթիվ աղմկոտ բացահայտումների շնորհիվ։

 

Լիլիթ Աղեկյանի փաստաբան ՝ Զարուհի Փոստանջյան                                                                

3 հունիսի, 2025թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30